Թուրքիան 1-ին երկիրն է աշխարհում, որ անօդաչու կործանիչ է ընդգրկել իր զինանոցում

Թուրքիայի առաջին անօդաչու կործանիչը՝ «Bayraktar Kızılelma»-ն, ընդգրկվել է Թուրքիայի զինված ուժերի սպառազինության կազմում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

«Baykar» ընկերության տվյալներով՝ նախագծի փորձարկումների և ուսումնական թռիչքների շրջանակում իրականացվել է ընդհանուր առմամբ 600 թռիչք։

Փորձարկումներից հետո զինված ուժերը համալրվել է 3 միավոր անօդաչու կործանիչով։ Ընկերությունը նշում է, որ այսպիսով Թուրքիան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն անօդաչու կործանիչ է ներառել իր զինված ուժերի սպառազինության կազմում։

Նշվում է նաև, որ 2025-ի նոյեմբերին «Bayraktar Kızılelma»-ն փորձարկման ընթացքում խոցել է ռեակտիվ շարժիչով օդային թիրախ։ «Baykar»-ի պնդմամբ՝ սա համաշխարհային ավիացիայի պատմության մեջ անօդաչու կործանիչի կողմից նման արդյունք գրանցելու առաջին դեպքն է։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով իրադարձությանը, այն պատմական է որակել՝ ընդգծելով, որ երկար տարիների աշխատանքի և ջանքերի արդյունքում նախագիծն իրականություն է դարձել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30