Բաժիններ՝

«Գյուղի մեջ». հուշարձանի պաշտոնական հասցեն

«Երբեմն պետք է թերթ կարդալ»,- անտեղյակ Շուրային նախատում է Օստապ Բենդերը: Երբեմն կարելի է նաև տեղեկատվական շտեմարաններ կարդալ: Հայաստանի Հանրապետության հուշարձանների տեղեկատվական շտեմարանն իսկապես հարուստ և լայնածավալ ինֆորմացիա է տալիս հանրապետության բազմաբնույթ հուշարձանների մասին՝ տուն-թանգարաններից մինչև ամրոց ու բաղնիք: Արագածոտնի մարզի տուն-թանգարանների մասին ինֆորմացիա փնտրելիս հանդիպեցի հումորային տեքստի, ինչպես նաև՝ դպրոցական վրիպակի:

Այսպես՝ Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի Գևորգ Չաուշի տուն-թանգարանի (հավանաբար՝ պետք է լիներ թանգարան) մասին տեղեկատվության մեջ գրված է՝ «Հուշարձանի հասցե՝ գյուղի մեջ»: Եթե հասցեին կարելի է ըմբռնումով վերաբերվել, ապա ոչ մի բացատրություն չունի դարերը խառնել-շփոթելը: Պարզից պարզ երևում է, որ տեքստերի հեղինակը դպրոցում, պատմության դասերն անցնելիս այդպես էլ չի հասկացել, թե դարը որ թվականից է սկսվում, ու այդ շփոթությունն ու չիմացությունն իր հետ «մեծացել» է: Մինչև հուշարձանների շտեմարանի հեղինակ դառնալը: Աշտարակ քաղաքի Նորայր Սիսակյանի տուն-թանգարանի ստեղծան ժամանակը նշված է այս ձևակերպումով՝ «19-րդ դարի վերջ, 1989թ.»: Նույն սխալը կրկնվում է նաև Աշտարակի Պերճ Պռոշյանի թանգարանի մասով. «Ժամանակը՝ 19 դ., 1948 թվական»: Ահա այսպիսի շտեմարաններ ու տեքստեր:

Ն.Սարգսյան
Արագածոտն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս