Բաժիններ՝

Ոստիկանները Հովտաշատում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան

Նոյեմբերի 13-ին Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հովտաշատ գյուղի բնակիչ մի անհատ ձեռնարկատեր զբաղվում է ապօրինի ձկնաբուծությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Տեղեկությունը ստուգելու համար նշված հասցե մեկնած համայնքային ոստիկանները 33-ամյա երիտասարդի գյուղատնտեսական նշանակության հողատարածքում հայտնաբերել են ապօրինի ձկնաբուծարան։ Մասիսի համայնքային ոստիկանները ձերբակալել և Հովտաշատ գյուղի բնակչին տեղափոխել են բաժին։

33-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Պատությանը պատճառված վնասը մասամբ վերականգնվել է։ Հանգամանքները պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30