Բաժիններ՝

Բարսելոնայում ոստիկանությունը ցրել է բնակարանային ճգնաժամի դեմ բողոքողների ճամբարը

Իրավապահ մարմինների աշխատակիցներն Իսպանիայի Բարսելոնա քաղաքում ցրել են բնակարանային ճգնաժամի դեմ բողոքի ակցիաների ֆոնին խփված ճամբարը: Այս մասին հաղորդել է RTVE հեռուստառադիոընկերությունը։

Նշվում է, որ ոստիկանական մի քանի մեքենա շրջապատել է Կատալոնիայի հրապարակը՝ փակելով տրանսպորտի երթևեկությունը և սահմանազատելով սեպտեմբերի 29-ից խփված ճամբարի շրջակա տարածքը։ Այնուհետև իրավապահները ցուցարարներին խնդրել են հավաքել իրերն ու հեռանալ տարածքից։ Դրանից հետո քաղաքային ծառայության աշխատակիցները սկսել են գոտու մաքրումը։

EFE լրատվական գործակալությունը հաղորդում է, որ ճամբարը ցրելու պահին այնտեղ գտնվել է մոտ 300 մարդ, որոնցից շատերը եղել են անօթևան։ Տարածքից հեռացվելուց հետո նրանք տեղափոխվել են Բարսելոնայի այլ շրջաններ, մասնավորապես, լողափնյա գոտու կողմը։

Ավելի վաղ Իսպանիայի տարբեր քաղաքներում բնակարանային ճգնաժամի ֆոնին խփվել են վրանային ճամբարներ։ Դրանցից մեկը հայտնվել էր նաև Մադրիդի կենտրոնական հրապարակում: Այն ցրվել է նոյեմբերի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30