Բաժիններ՝

ՌԴ ՊՆ․ Ռուսական ուժերը հարվածել են Սումիի մարզի երկու էլեկտրական ենթակայանների

Ռուսաստանի զինված ուժերը հարվածել են Ուկրաինայի Սումիի մարզում գտնվող երկու էլեկտրական ենթակայանների, որոնք ապահովում են ռազմարդյունաբերական ձեռնարկությունների աշխատանքը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության հաղորդմամբ՝ ուրբաթ կեսօրին ռուսական ուժերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել էներգետիկ օբյեկտներին, նավահանգստային և երկաթուղային ենթակառուցվածքներին, ինչպես նաև Ուկրաինա ռազմական բեռների տեղափոխման մեջ ներգրավված նավերին։

ՌԴ ՊՆ-ի տվյալներով՝ հարվածների հետևանքով խոցվել են 110 և 330 կՎ լարման երկու ենթակայաններ՝ Սումիի մարզի Շոստկա քաղաքում և Վորոնեժ բնակավայրում։ Նշվում է, որ դրանք ապահովել են անօդաչու թռչող սարքեր և դրանց բաղադրիչներ արտադրող ռազմարդյունաբերական ձեռնարկությունների, ինչպես նաև ռազմական գույքի պահեստավորման համար օգտագործվող լոգիստիկ կենտրոնների աշխատանքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30