Բաժիններ՝

Հեգսեթը պարգևատրել է Անհայտ զինվորի գերեզմшնի մոտ իրեն դիտողություն արած ժամապահին

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը մեդալ է հանձնել զինվորական ժամապահին՝ 3-րդ հետևակային գնդի շարքային Թոմաս Իգլեսիասին, որը նախօրեին Անհայտ զինվորի գերեզմանի մոտ բարձրաձայն կշտամբել էր Պենտագոնի ղեկավարին։

«Մենք սիրում ենք զինվորներին։ Մենք սիրում ենք չափանիշները։ Գերազանց աշխատանք է, շարքայի՛ն։ Շարունակեք նույն ոգով, հայրենասերնե՛ր»,- գրել է նա X սոցիալական ցանցում։

Արլինգտոնի ազգային գերեզմանատանը գտնվող Անհայտ զինվորի գերեզմանը ԱՄՆ-ի ամենահարգված ռազմական հուշահամալիրներից մեկն է։ Այն նվիրված է պատերազմներում զոհված և անհայտ մնացած զինծառայողներին։

Ինչպես հստակեցնում է The Hill-ը, խոսքը «Միացյալ զինված ուժերին մատուցած ծառայությունների համար» մեդալի (Joint Service Commendation Medal) մասին է։ Պարգևը հիմնադրվել է 1963 թվականին և հանձնվում է ծառայության ընթացքում «ակնառու ծառայությունների կամ ձեռքբերումների համար»։

Նախօրեին Վետերանների օրվան նվիրված արարողության ժամանակ ժամապահը դիտողություն էր արել Հեգսեթին և նրան ուղեկցող անձանց՝ հուշահամալիրի մոտ ծիծաղելու և խոսելու համար։

«Բոլոր այցելուները պարտավոր են մշտապես պահպանել լռության և հարգանքի մթնոլորտ»,- բղավել էր նա։ Ավելի ուշ Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը խոստովանել էր, որ զինվորի գործողությունները բացարձակապես կոռեկտ են եղել։

Սկզբնապես մարմարե սալի տակ հուղարկավորվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների անհայտ ամերիկացի զինվոր, որի մարմինը հայտնաբերվել էր Ֆրանսիայում։ Ավելի ուշ գլխավոր սարկոֆագի կողքին բացվել են ևս երեք սալեր՝ Երկրորդ համաշխարհային, Կորեական և Վիետնամական պատերազմների անհայտ զինվորների գերեզմանները։ Պատվո պահակախումբը հուշահամալիրը հսկում է շուրջօրյա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30