Բաժիններ՝

Nvidia-ի ղեկավարի շուրջ նոր սկանդալ․ Reuters-ը հայտնում է երրորդ սիրուհու մասին

Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգը, ըստ Reuters-ի, ևս մեկ՝ երրորդ սիրային կապն է ունեցել։ Խոսքը նրա ղեկավարած ընկերության աշխատակցուհու մասին է։ Գործակալությունը կնոջ անունը չի հրապարակում։

Ավելի վաղ Հուանգը խոստովանել էր ամուսնական դավաճանության մասին։ Նրա սիրավեպերից մեկը, ըստ հրապարակումների, եղել է Էլիս Հուանգ անունով կնոջ հետ, որին ամերիկյան հետախուզությունը համարում է չինական լրտես։
Ավելի ուշ հայտնի էր դարձել նաև Nvidia-ի առողջապահական ուղղության փոխնախագահ Քիմբերլի Փաուելի հետ նրա սիրային կապի մասին։

Այս սկանդալների ֆոնին վերջին մեկ շաբաթվա ընթացքում ընկերության բաժնետոմսերը կորցրել են իրենց արժեքի շուրջ 15 տոկոսը։
Nvidia-ն վերահսկում է արհեստական բանականության չիպերի համաշխարհային շուկայի մոտ 80-90 տոկոսը։ Արհեստական բանականության գրեթե ողջ ոլորտը և տվյալների կենտրոնների աշխատանքը այս կամ այն կերպ կախված են ընկերության արտադրանքից ու մշակումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30