ԱԱԾ-ն Սերժ Սարգսյանին կզեկուցի օֆշորային սկանդալի մանրամասները. մամուլ
««Ժողովուրդի» աղբյուրները տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի օֆշորային սկանդալի մանրամասներն ուսումնասիրելու, ինչպես նաև Կիպրոսում նրա ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար ՀՀ ԱԱԾ-ն Կիպրոս է գործուղել հատուկ խումբ»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը և շարունակում.
«Մեր աղբյուրի պնդմամբ՝ այդ խումբը պետք է համապատասխան ինֆորմացիա հավաքի՝ Սերժ Սարգսյանին զեկուցելու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել Կիպրոսում, և որքանով են հանցածին վարչապետի քայլերը: ԱԱԾ-ից, սակայն, երեկ չհաջողվեց այս կապակցությամբ որևէ մեկնաբանություն ստանալ»: