Կանքից հեռացել է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը
Shamshyan.com-ը սեպտեմբերի 23-ին լուր էր հրապարակել Արագածոտնում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, բախվել էին «Jeep» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկն ազատամարտիկ, հասարակական-քաղաքական գործիչ, «Հայ կամավորականների համախմբում» շարժման, Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) վարչության նախկին անդամ, «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Վարդան Մալխասյանն էր, տեղափոխվել էին հիվանդանոց։
Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, վաղ առավոտյան Մալխասյանը հիվանդանոցում մահացել է։
Հիշեցնենք, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում բախվել էին Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Ռուստամ Թ․-ի վարած «Jeep» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 73-ամյա Վարդան Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

