Թյուրքական պետությունների առևտրի ծավալը հասել է 1.27 տրլն դոլարի

«Թյուրքական պետությունների կազմակերպության» (ԹՓԿ) անդամ և դիտորդ երկրների առևտրի ընդհանուր ծավալը 2025-ին հասել է 1.27 տրիլիոն դոլարի, իսկ համախառն ներքին արդյունքը գերազանցել է 2.4 տրիլիոն դոլարը: Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ գրանցվել է 6.86% աճ, ինչը կրկնակի գերազանցում է համաշխարհային միջին ցուցանիշը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կազմակերպության անդամ երկրները շարունակվում են ջանքեր գործադրել՝ խորացնելու տնտեսական ինտեգրացիան, մեծացնելու առևտուրը և ամրապնդելու տարածաշրջանի դիրքը համաշխարհային առևտրում:

Նշվում է, որ տարածաշրջանային առևտուրը դեռևս չի հասել իր նպատակային ցուցանիշին և աշխատանքներ են տարվում տնտեսական ինտեգրացիան և երկրների ընդհանուր համաշխարհային մրցունակությունը մեծացնելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930