Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ օդանավակայանում տաքսի ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան լիցենզիա։

Ավտոմեքենան պետք է լինի մինչև յոթ տարվա արտադրության, սպիտակ հիմնագույնի, ունենա սակաչափիչ, շահագործվի գործարանային վառելիքային համակարգով, լինի «Աերոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։

Տեսչական մարմինը հորդորում է նախապատվությունը տալ բացառապես օդանավակայանի տարածքում՝ տաքսու պաշտոնական կայանատեղից գործող լիցենզավորված տաքսի ծառայություններին՝ անվտանգության, հարմարավետության և սպասարկման պատշաճ որակի համար։

Նախազգուշացնում է, որ ոստիկանության հետ համատեղ շարունակելու են վերահսկողություն իրականացնել օդանավակայանի տարածքում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930