Փաշինյանն ու Ստուբը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնման հետագա քայլերը

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության դրական դինամիկա, որն արտացոլում է Հայաստան-Ֆինլանդիա հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված փոխադարձ հետաքրքրությունը։

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսանդր Ստուբն ընդգծել են տնտեսական համագործակցության ամրապնդման ուղղությամբ առկա զգալի ներուժը: Այն իրացնելու առումով կարևորվել է համատեղ հետևողական քայլերի իրականացումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930