Բաժիններ՝

Ռուսաստանը կոչ է անում ԱՊՀ-ում զարգացնել համագործակցությունը կենսաանվտանգության ոլորտում. Լավրով

Ռուսաստանը ողջունում է կենսաանվտանգության ոլորտում տարածաշրջանային համագործակցության զարգացումը և կոչ է անում խորացնել փոխգործակցությունը պրոֆիլային գերատեսչությունների գծով Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Ողջունում ենք կենսաանվտանգության բնագավառում տարածաշրջանային համագործակցության զարգացումը և մեր կողմից պատրաստ ենք փոխգործակցության խորացման պրոֆիլային գերատեսչությունների գծով Անկախ Պետությունների Համագործակցության շրջանակներում», – ասել է նա Կենսաբանական և թունավոր զենքի արգելման կոնվենցիայի ազգային մակարդակով կատարմանը նվիրված սեմինարի մասնակիցներին հղած տեսաուղերձում։

Լավրովը հիշեցրել է, որ այդ գերատեսչությունների թվում են Առողջապահության բնագավառում համագործակցության խորհուրդը, Առանձնապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների ներթափանցումից և տարածումից ԱՊՀ անդամ պետությունների տարածքների սանիտարական պահպանության խնդիրների համակարգող խորհուրդը, Բույսերի կարանտինի հարցերով համակարգող խորհուրդը և Անասնաբուժության բնագավառում համագործակցության միջկառավարական խորհուրդը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930