Ստամբուլի օդանավակայանը դարձել է աշխարհի ամենակապակցվածը
Ավիացիոն տվյալներ տրամադրող «OAG» ընկերության վերջին «Megahubs» ինդեքսի համաձայն՝ Ստամբուլի օդանավակայանը դարձել է 2026-ի աշխարհի ամենակապակցված թռիչքային հանգույցը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ Ստամբուլի օդանավակայանն առաջ է անցել Լոնդոնի Հիթրոու օդանավակայանից։
Ըստ «Euronews»-ի՝ վարկանիշը որոշվել է օգոստոսի 2-ին, ժամանման և մեկնման չվերթների միջև վեց ժամվա ընթացքում կատարվող չվերթների փոխկապակցման քանակով, ինչպես նաև օդանավակայանի կողմից սպասարկվող ուղղությունների քանակով։
Աշխարհի ամենակապակցված 10 օդանավակայանները՝
Ստամբուլի օդանավակայան, Թուրքիա
Լոնդոնի Հիթրոու օդանավակայան, Միացյալ Թագավորություն
Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայան, Նիդերլանդներ
Կուալա Լումպուրի միջազգային օդանավակայան, Մալայզիա
Չիկագոյի Օ’Հարայի միջազգային օդանավակայան, Իլինոյս, ԱՄՆ
Սեուլի Ինչհոնի միջազգային օդանավակայան, Հարավային Կորեա
Ֆրանկֆուրտի միջազգային օդանավակայան, Գերմանիա
Տոկիոյի միջազգային օդանավակայան (Հանեդա), Ճապոնիա
Փարիզի Շառլ դը Գոլի օդանավակայան, Ֆրանսիա
Ատլանտայի Հարթսֆիլդ-Ջեքսոն միջազգային օդանավակայան, Ջորջիա, ԱՄՆ:

