Դոլարն էժանացավ
«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հուլիսի 10-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է ուղիղ 411 դրամ։ Բորսայական նախորդ նստաշրջանի համեմատ դոլարն էժանացել է 0.27%-ով։ Բորսայում վաճառվել է ընդհանուր առմամբ 1 միլիոն 820 հազար դոլար։
Հիշեցնենք, որ երեկ բորսայում արտարժութային գործարքներ տեղի չեն ունեցել. դոլարն առաջարկվել է 412 դրամով, սակայն պահանջարկի գինը չի գերազանցել 410.76 դրամը։ Առևտրային բանկերը դոլարը գնում են միջինը 409.5 դրամով, վաճառում 412.5 դրամով։