Բաժիններ՝

Կառավարությունն ընդդեմ խոշոր ձեռնարկությունների

Ոչ հավաստի ֆինանսական հաշվետվություններ ներկայացրած կամ աուդիտի եզրակացությամբ լուրջ թերություններ ունեցող ձեռնարկություններն իրավունք չեն ունենալու մասնակցել պետական գնումների գործընթացին: ՀՀ կառավարության այսօրվա նիստում ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը հայտարարեց, որ հուլիսի 20-ին նախատեսվում է ամփոփել և հրապարակել ձեռնարկությունների հաշվետվությունները, բայց շատերը դեռ պատրաստ չեն:

«Ընկերությունները հնարավորություն ունեն միշտ հրապարակել հաշվետվությունները, բայց տեխնիկապես մեկ ամսում կհասցնեն, թե ոչ՝ չգիտեմ: Մենք անուն առ անուն կհրապարակենք ընկերությունների անունները»,- ասաց Դ.Սարգսյանը՝ հավելելով, որ ոչ հավաստի հաշվետվություններ ներկայացրած ընկերությունները ռիսկային գործոնի հիման վրա կստուգվեն:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ մինչև հուլիսի մեկը պետք է աուդիտորական ընկերությունների անունները հրապարակվեին azdarar.am կայքում, սակայն ընդամենը 1-2 հրապարակում կա:

«Եկել է պահը, որ պետք է այդ ձեռնարկությունների նկատմամբ կիրառենք բոլոր պատժամիջոցները: Հանրությունը պետք է իմանա, որ այդ խոշոր ձեռնարկությունները ֆինանսական հաշվետվությունների պրոբլեմներ ունեն»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս