Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայից զորակազմը դուրս բերելու վերաբերյալ որևէ հարցում չի ստացել. Միխայիլ Գալուզին

Ռուսաստանը Հայաստանից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ որևէ դիմում չի ստացել։ Այս մասին «Известия»-ին հայտնել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

«Հայկական կողմից Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանը դուրս բերելու վերաբերյալ դիմումներ չենք ստացել», — ասել է նա։

Դիվանագետն ընդգծել է, որ Մոսկվան շարունակում է համարել՝ այդ ռազմակայանը Հայաստանի և Հարավային Կովկասի անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչն է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930