«Գեղարվեստի դպրոց»-ի տնօրենը մեղադրվում է մեծ գումարներ հափշտակելու մեջ
Ամբաստանյալի աթոռին է հայտնվել Մասիսի «Գեղարվեստի դպրոց»-ի տնօրենը։ Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերի հափշտակություն կատարելու մեջ։
Ըստ քրեական գործի նյութերի՝ Աշոտ Սարգսյանը, լինելով Մասիսի քաղաքային համայնքի «Գեղարվեստի դպրոց» -ի տնօրեն, շուրջ 6 տարի առանց աշակերտների հետ դասաժամեր պարապելու, որպես դասատու ստացել է աշխատավարձ։ Հափշտակված գումարի չափը գնահատվել է 1.266.236 ՀՀ դրամ:
Աշոտ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2 –րդ մասի 1,3 կետերով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ի դեպ հոդվածը նախատեսվում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Գործը գտնվում է Արարատի և Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վարույթում։