Բաժիններ՝

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ պատասխան պատժամիջոցների մասին

Իսրայելը մի շարք պատժամիջոցներ կսահմանի Մեծ Բրիտանիայի նկատմամբ, այդ թվում՝ կփակի բրիտանական հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Արևմտյան ափում հրեական բնակավայրերի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշման: BBC-ն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

Սեպտեմբերի 8-ին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Էդվարդ Միլիբենդը հայտարարել էր, որ արգելում է առևտուրը Հորդանան գետի Արևմտյան ափում հրեական բնակավայրերի հետ, որոնք միջազգային իրավունքի տեսակետից համարվում են անօրինական։ Լոնդոնը միջոցներ կձեռնարկի այն ընկերությունների և անհատների դեմ, որոնք աշխատում են բնակավայրերում։ Դրա հետ մեկտեղ, Միլիբենդի խոսքով, Իսրայելի հետ առևտուրը նրա օրինական սահմաններում չի սահմանափակվի։

Իսրայելն արձագանքել է Մեծ Բրիտանիայի այս որոշմանը։ Գիդեոն Սաարը հայտարարել է, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուի համաձայնությամբ որոշում է ընդունվել առաջիկա 30 օրվա ընթացքում փակել Երուսաղեմում բրիտանական հյուպատոսությունը։ Իսրայելի կողմից մեկ այլ պատասխան միջոց կլինի բրիտանացի ներկայացուցիչների հեռացումը Իսրայելի հարավային Կիրյաթ Գաթ քաղաքում գործող Գազայի միջազգային աջակցության կենտրոնից։

Բացի այդ, դադարեցվում է Արևմտյան ափում Պաղեստինի ինքնավարության ուժերին պատրաստելու բրիտանական գործունեությունը։ Եվս մեկ հակամիջոց կլինի հակասեմական և հակաիսրայելական գործունեությանը մասնակից 12 բրիտանացի ընտրված ներկայացուցիչների և Մեծ Բրիտանիայի այլ քաղաքացիների մուտքի արգելքը Իսրայել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930