«Դուդուկ նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած». մամուլ
«Առավոտ» օրաթերթը գրում է. «Երեկ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար: «Մաեստրոն հրավիրում է»,- մուտքի մոտ հայտարարեց «Ոսկե ծիրանի» հիմնադիր նախագահ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը: Ապա եկավ աշխարհահռչակ շանսոնյեն` Շարլ Ազնավուրը: Նա շրջեց հարկերով, վայելեց Գևորգ Դաբաղյանի դուդուկը, Սայաթ-Նովայի կերպարի մեջ մտած Հակոբ Խալաթյանի քամանչան:
«Մաեստրո, երբևէ փորձե՞լ եք դուդուկ նվագել»,- հետաքրքրվեց Գևորգ Դաբաղյանը: «Նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած»,- երեխայի միամտությամբ պատասխանեց անվանի հայորդին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: