Թուրք տղամարդը սուլթան Ալփարսլանի կերպարով շրջում է Թուրքիայով

72-ամյա Հասան Քեսքինը հագել է Օսմանյան կայսրության սուլթան Ալփարսլանի հագուստը ու այդ կերպարով շրջել Թուրքիայով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա այդ քայլով փորձել է երիտասարդներին ծանոթացնել Սելջուկյան և Օսմանյան պատմության հետ։ Ըստ նրա՝ պատմության շատ կողմեր բավարար չափով չեն բացատրվել, ու ինքը ճանապարհորդելով լրացնում է այդ բացը։

Քեսքինը ճանապարհորդությունը սկսել է Դենիզլիի Թավաշ շրջանից և մինչ օրս այցելել է մոտ 60 նահանգ։ Նա նշել է, որ ոգեշնչված է սուլթան Ալփարսլանից ու դա վերածել է կենսակերպի։

Քեսքինը ճանապարհորդում է սեփական միջոցներով՝ որպես կացարան օգտագործելով վրանը ու նաև մնում է մզկիթների բակերում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930