Բոքսի գնացողներ էլ կան, տանձիկ ունեցողներ էլ. ԱԼՄ-ի բանաստեղծական երեկոն չէ այստեղ. Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն այսօր իր ելույթում ՔՊ-ական Ալխաս Ղազարյանի միջոցով բաց ու թափանցիկ ակնարկներ ուղղեց ԱԺ նախագահ ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանին․

«Նախագահողն էս 2 օրն ամեն ինչ անում է, որ նիստը վերածվի 8-րդ գումարման Ազգային ժողովի նիստի։ Երեկ խոսում էր բոքսից, էսօր խոսում է առողջությունից․  այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ դահլիճում։

Բոքսի գնացողներ էլ կան մեզ մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան (ու ասեմ՝ շատ ինքնավստահ տանձիկներ), իսկ ինչ վերաբերում է առողջությանը, առողջության հետ կապված կարող ենք կոնսուլտացիաներ անել։

Ես ուղղակի, որպես վերջին անձ, ով ամեն ինչ անում է, որ չվերածվի 8-րդ գումարման Ազգային ժողովի, հորդորում եմ՝ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ․  չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով և աշխատենք կոնկրետ գործերի վրա»։

Կարդացեք նաև

Հիշեցնենք՝ ավելի վաղ Ռուբեն Ռուբինյանն օդում ինչ-որ լարվածություն էր զգացել և հարկ էր համարել դրան անդրադառնալ՝ ասելով.

«Նախ, հարգելի գործընկերներ, ես պոեզիայի մեծ մասնագետ չեմ, բայց ես կարծում եմ, որ կրկին, եթե դուք ինչ-որ բանից դժգոհում եք, երևի դուք ինքներդ արժի, որ էդ բանը չանեք։ Հիմա ձեր շարքերում էլ կան պոեզիայի սիրահարներ, որոնք, օրինակ, չգիտեմ՝ այստեղ վախենում են բան ասեն, բայց գնում են ծածուկ, ինչ-որ պոետիկ բաներ են հրապարակում։ Եթե դա ձեզ համար նորմալ է, ուրեմն պետք է պատրաստ լինեք դուք էլ լսել պոեզիա, հարուստ պոեզիա։ Եթե չէ՝ չէ։

Հաջորդը․․․ պարոն Մամիկոն Ասլանյան, ես խնդիր չունեմ, շատ լավ է, որ ասում եք՝ պետք է անձնական մաղձը թողնել մի կողմ և այլն, և այլն, բայց ես ճի՞շտ լսեցի, որ դուք ասացիք՝ ելույթ ունեցողներից մեկը լավ կլինի նման ելույթներ չունենա, հակառակ դեպքում՝ ստիպված կլինի մտածել իր առողջության մասին։ ․․․

Եթե անցնում ենք էդ դաշտ, ես ձեզ վստահեցնում եմ՝ «Քաղաքացիական պայմանագրում» էլ բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ, բայց եկեք էդ դաշտ չմտնենք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31