 
                        «Նու տի դայոշ». մամուլ
 
                                    «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ ՀՀ ազգային ագրարային համալսարանում աշխատակիցներին կամ ուսանողներին ինչ-որ բաներ պարտադրելու կայուն ավանդույթներ են գործում: Այս օրերին բուհի աշխատակիցները ստիպված են վիճակախաղի տոմսեր և պանիր գնել:
Ագրարային համալսարանի ղեկավարությունն իհարկե իր բացատրությունն ունի՝ վիճակախաղի տոմսերը հանուն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության են, պանիրը՝ բարի կամքի դրսևորում:
Հիշեցնենք սակայն, ընդամենը երկու ամիս առաջ էլ պարզվել էր, որ Ագրարային համալսարանի ուսանողներին աշխատացնում են Սերժ Սարգսյանի եղբոր ծիրանի այգիներում («Ուսանողները Սերժի եղբոր այգիներում», «ՀԺ» 11.04.2013 թ.): Ղեկավարությունն այս դեպքի համար էլ է փորձում տրամաբանական բացատրություններ բերել, սակայն չգիտես ինչու՝ մեր հրապարակումից հետո անմիջապես դադարեցրին ուսանողներին ուղարկել այդ այգի: Փոխարենը, փաստորեն, սկսել են լոտոյի ու պանրի բիզնես անել»:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        