Apple-ին մեղադրել են Siri-ին գողանալու մեջ
Zhizhen Network Technology ընկերությունը դատական հայց է ներկայացրել Apple ընկերության դեմ՝ նրան մեղադրելով Siri ձայնային տեխնոլոգիայի հեղինակային իրավունքները խախտելու մեջ: Նշենք, որ չինացիները կարծում են, որ iPhone/iPas-ի վիրտուալ օգնականը պատճենն է իրենց սեփական Xiao i Robot-ի:
ZNT-ն պնդում է, որ ինքն իր համակարգի արտոնագրի ստացման համար դիմում է ներկայացրել 2004 թվականին, սակայն ստացել է այն 2 տարի անց: Siri-ի մշակումը, որն առաջին անգամ ներկայացվել է 2011 թվականին iPhone 4S սմարթֆոնների վրա, մեկնարկել է 2007 թվականին:
ZNT ընկերությունը պահանջել է, որպեսզի արգելեն Apple-ին վաճառել Չինաստանի տարածքում սարքավորումները, որոնք հագեցած են Siri տեխնոլոգիայով: Ամերիկացիներն ի պաշտպանություն ասել են, որ երկու համակարգերն էլ գործում են նույն կերպ, բայց դրանք օգտագործում են տարբեր տեխնոլոգիաներ: