Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային
Հուլիսի 3-ին, ժամը 11.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 6 շենքի 110-րդ բնակարանի բնակիչ Լ. Կանդիլյանը գտնվում է անօգնական վիճակում և նրա հոսպիտալացման համար անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները վատառողջ Լ. Կանդիլյանին (ծնվ.1933 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության մեքենային: