Բաժիններ՝

Աշոտյանը հեռացրեց, մարզպետը նշանակեց. մամուլ

««ՉԻ» տեղեկո թյուններով Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանը նշանակվել է Դաշտ գյուղի դպրոցի տնօրեն: Այս նշանակումը ուշագրավ է նրանով, որ սույն տիկնոջ լիազորությունները իբրև տնօրենի դադարեցվել էին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի 2011 թվականի ապրիլի 31-ի հրամանով: Մինչ այդ ԿԳ նախարարի փետրվարի 22-ի հրամանով Սուսաննա Նազարյանին հայտարարվել էր խիստ նկատողություն»,- գրում է «Չորրորդ Ինքնիշխանություն» օրաթերթը և շարունակում.

«Նշենք, որ Արմավիրի մարզի դատախազի ցուցումով ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` Էջմիածին քաղաքի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ:

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` սկանդալային այս տնօրենին, որը աշակերտների և ուսուցիչների հետ մշտապես խոսել է հայհոյախառն բառապաշարով, հովանավորում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա մարզի Դաշտ գյուղի դպրոցի տնօրենին օրերս կարգադրել է սեփական դիմումի համաձայն ազատվել աշխատանքից և նրա փոխարեն նշանակել է Սուսաննա Նազարյանին»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՉԻ» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս