Եվրոպացիները կօգտագործեն ու կնետեն զուգարանը. Փաշինյանը դա հասկանում է. Թրամփն Էրդողանին ասել է՝ փակի՛ր կեղտոտ բերանդ. Յակով Կեդմի

168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրն իսրայելական «Նաթիվ» հատուկ ծառայության նախկին ղեկավար, ռազմաքաղաքական վերլուծաբան Յակով Կեդմին է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտության զարգացումը, ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխությունները, արևմտյան երկրների արձագանքը, ինչպես նաև միջազգային անվտանգության հարցերը։

Առանձնակի ուշադրություն է դարձվել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագծի վերաբերյալ Իսրայելի կառավարության որոշմանը, Քնեսեթում քվեարկության հետաձգմանը և այդ գործընթացի վրա հնարավոր արտաքին ազդեցության մասին հաղորդումներին։

Քննարկվել են նաև Թուրքիայի դերը ժամանակակից միջազգային գործընթացներում, նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի քաղաքականությունը, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հայտարարությունները և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները՝ կապված Ռուսաստանի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության հետ։

Զրույցի ընթացքում շոշափվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, անցած ընտրությունների արդյունքների, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքի, իշխանությունների և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների, ինչպես նաև Ամենայն Հայոց կաթողիկոսի շուրջ ստեղծված իրավիճակի հարցերը։

Առանձին թեմա են դարձել Հայաստանի տնտեսության ռազմավարական ճյուղերում կատարվող ներդրումները, ռուսական ծագումով ամերիկացի ներդրող Կոնստանտին Սոկոլովի գործունեությունը, նրա մասնակցությունը Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի, «Վիվա Արմենիա» ընկերության և «TRIPP+» հիմնադրամի հետ կապված նախագծերին, ինչպես նաև այդ գործընթացների ազդեցությունը տարածաշրջանի վրա։

Բացի այդ, ծրագրում անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական հակամարտության, քաղաքական գործընթացների վրա արտաքին ազդեցության և Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի հարցերին։

Ստորև ներկայացնում ենք Կեդմիի որոշ մտքեր.

  • Եվրոպան առանձնանում է մեկ շատ բնորոշ հատկությամբ, որը վկայում է նրանց հիմարության և աշխարհը չհասկանալու մասին. նրանք փորձում են ստիպել բոլոր ժողովուրդներին, բոլոր երկրներին՝ ապրել իրենց օրենքներով:
  • Ադրբեջանը չի պահպանում մարդու իրավունքներն այնպես, ինչպես ուզում է Եվրոպան: Ադրբեջանը, Կասպից ծովը, Կովկասը միշտ հետաքրքրել են Եվրոպային:
  • Իբր թե Իսրայելի կառավարության կողմից Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչումը ցինիկ, կեղտոտ, անանկեղծ որոշում է: Դա արվել էր Էրդողանի և թուրքական իշխանությունների ագրեսիվ հայտարարություններին ի պատասխան: Նրանք դա հանեցին օրակարգից։ Կեղտոտ տեխնիկական հնարք:
  • Թուրքիայի ագրեսիվ ելույթների խնդիրը լուծեց Թրամփը՝ Էրդողանին ասելով. «Փակիր կեղտոտ բերանդ և մի՛ լարվիր Իսրայելի հետ»: Թուրքիան հետ կանգնեց:
  • Մեր ծախված կառավարությունը և մեր ծախված խորհրդարանը մոռացել են, որ առաջին ցեղասպանությունն ուղղված էր հայ ժողովրդի դեմ։
  • Փաշինյանը, բացի իր ստորությունից ու նենգությունից, դրսևորում է խելքի պակաս: Նա բավարար մտավոր կարողություններ չունի Հայաստանի նման պետությունը կառավարելու համար: Փաշինյանը Նեթանյահուի նման անելանելի վիճակում է: Նա ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունները հասցրել է անդունդի եզրին: Եվ հարց է առաջանում՝ արդյո՞ք նրան որոշակի հասցեով չուղարկել: Նա վախենում է հանրաքվեից, ասում է. «Կանենք, երբ դիմում ներկայացնենք ԵՄ», բայց նաև վախենում է դիմել այնտեղ։ Փաշինյանը կարծում էր, որ ԵՄ-ն իրեն կփրկի: Սա ինձ հիշեցրեց անպարկեշտ անեկդոտ։ ԵՄ-ն նրանից պահանջում է հստակ դիրքորոշում Ռուսաստանի նկատմամբ, իսկ նա չի կարող։ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների խզումը նշանակում է կործանել Հայաստանի տնտեսությունը: Եվ հենց այդ պատճառով էլ նա զանգում է Պուտինին ու ասում. «Լսի՛ր, ես ոչ մի տեղ դուրս չեմ գալիս, շարունակում ենք տնտեսական հարաբերությունները»։
  • Փաշինյանը բոլոր կողմերից հայտնվել է անելանելի վիճակում։ Եվրոպացիներն իրեն դրել են, օգտագործել, ու, ինչպես օգտագործված զուգարանի թուղթը, կմտցնեն զուգարանը: Նա դա հասկանում է: Նա ելք չունի:
  • Այս խորհրդարանն ընտրությունների արդյունքում ի վիճակի չէ լուծել Հայաստանի խնդիրները։ Քանի դեռ չեն անցկացվել նոր ընտրություններ՝ առանց Փաշինյանի և եվրոպացիների կեղտոտ ձեռքերի մասնակցության, Հայաստանի վիճակը չի փոխվի։
  • Բացի Ռուսաստանից, Հարավկովկասյան երկաթուղիները ոչ մեկին ձեռնտու չեն:

Հայկ Դերզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31