Բաժիններ՝

Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ

Երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են։

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Կառույցը 2026 թվականի հուլիսի 17–ին հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ բացահայտվել է Ոստիկանության ծառայողների կողմից 2023 թվականին տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը։ Գործով ձերբակալվել էր 2 ոստիկան։

Նրանց նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից, շահադիտական դրդումներով, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով սպանությանն օժանդակելը):

Վերոնշյալ ոստիկանների բնակարաններում խուզարկություն էր իրականացվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031