Բաժիններ՝

Կանադայի անտառային հրդեհներից առաջացած ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը

Կանադայի անտառային հրդեհներից առաջացած թանձր ծխամշուշը պարուրել է Նյու Յորքը: Այս մասին հաղորդում է New York Times-ը։

Ծուխը մեգապոլիս է հասել դեռևս հուլիսի 15-ին և թանձրացել հուլիսի 16-ի երեկոյան: Տեսանելիությունը մի քանի կիլոմետրից նվազել է մինչև մի քանի հարյուր մետր:

IQAir պրոֆիլային կայքի տվյալների համաձայն՝ Նյու Յորքում օդի որակի ինդեքսը, որը հուլիսի 15-ին հասել էր 179-ի, կազմում է 208, ինչը նշանակում է «շատ վնասակար առողջության համար»։

New York Times-ը նշում է, որ օդի որակի նման ցուցանիշը կարող է ազդել առողջական խնդիրներ ունեցող անձանց, երեխաների և հղիների վրա։

Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին քաղաքի բնակիչներին կոչ է արել տնից դուրս չգալ, սահմանափակել բացօթյա գործունեությունը և առողջության հետ կապված նախազգուշական միջոցառումներ ձեռնարկել։

Կանադայի իշխանությունների տվյալներով՝ երկրի տարածքում գրանցվել է ավելի քան 800 անտառային հրդեհ, որոնցից մոտ 100-ը դեռևս չի հաջողվում վերահսկողության տակ վերցնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031