Բաժիններ՝

Հրանտ-Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրան–Լեոն Ռանոսը մոտ է Իսպանիա տեղափոխվելուն։ Սպասվում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը Մյոնխենգլադբախի «Բորուսիայից» կտեղափոխվի «Տեներիֆե», որը հանդես է գալիս իսպանական Սեգունդայում։

«Տեներիֆեն» հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար կվճարի 300 հազար եվրո, նաեւ բոնուսներ հետագա վաճառքից, հաղորդում է x.com/Plettigoal-ը։

Ռանոսի պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2028թ. հունիս։

Անցած մրցաշրջանում Ռանոսը վարձակալությամբ հանդես էր գալիս Բրաունշվեյգի «Այնտրախտում»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031