Բաժիններ՝

Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը իր պաշտոնավարման ընթացքում վերջին այցն է կատարել Ուկրաինա՝ հայտարարելով Միացյալ Թագավորության «անսասան աջակցության» մասին։ Այս մասին գրում է BBC-ն։

Հուլիսի 16-ին Սթարմերը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։

Սա լինելու է վարչապետի պաշտոնում նրա վերջին այցն Ուկրաինա, քանի որ առաջիկայում Լեյբորիստական կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում նրան փոխարինելու է Էնդի Բերնհեմը։

Այցից առաջ արված հայտարարության մեջ Սթարմերն ասել է, որ ուկրաինացի ժողովրդի «տոկունությունը» 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո «պահպանել է Եվրոպայի անվտանգությունը»

Իր հայտարարության մեջ Սթարմերն ընդգծել է Մեծ Բրիտանիայի ներդրումը Ուկրաինայի պատերազմական ջանքերում՝ առանձնանցնելով որպես վարչապետ իր երկամյա պաշտոնավարման ընթացքում իրականացված քայլերը։

«Երբ ես դարձա վարչապետ, գիտեի, որ Միացյալ Թագավորությունը չպետք է պարզապես աջակցի Ուկրաինային այս պահին, այլ պետք է օգնի ստեղծել նրա երկարաժամկետ անվտանգության և հաջողության հիմքերը»,- ասել է Սթարմերը։

Նա նշել է, որ Մեծ Բրիտանիան ավելացրել է պաշտպանական ոլորտի ներդրումները և «առաջատար դիրք է զբաղեցնում ապագայի ռազմական տեխնոլոգիաների զարգացման գործում»։

«Եվ մենք այդ ճանապարհին մեզ հետ տարել ենք նաև մյուսներին։ Ինչպես ցույց տվեցինք վերջին շաբաթների ընթացքում G7-ի և ՆԱՏՕ-ի գագաթնաժողովներում, Մեծ Բրիտանիան և նրա դաշնակիցները լիովին միասնական են Ռուսաստանի ագրեսիայի դեմ»,- հավելել է Սթարմերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031