Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դեռևս կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է շուտով համաձայնության գալ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու շուրջ։ Այս մասին նա ասել է Fox News-ի հետ հարցազրույցում:

«Կարծում եմ՝ նա պատրաստ է համաձայնություն կնքել», – ասել է Թրամփը՝ պատասխանելով Պուտինի հետ իր զրույցների մասին հարցին։

Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ռուս-ուկրաինական հակամարտությունը կկարգավորվի մինչև 2029 թվականին իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ հակամարտությունը մինչ այդ կավարտվի, նույնիսկ կարող է ավարտվել ավելի շուտ։

Ավելի վաղ Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուր Reuters-ին հայտնել էր, որ Պուտինը մերժում է Կիևի հետ խաղաղության բանակցությունների կոչերը և, հավանաբար, կսրի հակամարտությունը, որը շարունակվում է արդեն 4,5 տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031