Վաղարշյան փողոցում կրակոցների և վրաերթի փորձի դեպքի առթիվ վարույթի շրջանակներում 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Երևանի Վաղարշյան փողոցում կրակոցների և վրաերթի փորձի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից սպանության փորձը) և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (խուլիգանությունը՝ մի խումբ անձանց կողմից): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։
Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է 1 անձ կրակում մեկ այլ անձի ոտքին, այնուհետև մոտակայքում կանգնած մեքենայի վարորդը փորձում է կրակող անձին վրաերթի ենթարկել։
«Արմենպրես»-ի տեղեկություններով այս պահին քրեական հետապնդում է հարուցվել մեքենայի վարորդի նկատմամբ։

