ՌԴ–ն միջնորդության պատրաստակամության վերաբերյալ ազդանշաններ ստանում ԱՄՆ–ից․ Պեսկով

ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը, երբ կարողանա ավելի մեծ ուշադրություն հատկացնել դրան։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ Մոսկվան Վաշինգտոնի հետ պահպանում է կապի առկա ուղիները և ստանում համապատասխան ազդանշաններ:

«Ամերիկացիները նախկինի պես պատրաստ են շարունակել միջնորդական ջանքերը», — նշել է Պեսկովը։

Նա հավելել է` դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն ավելի քիչ առաջնահերթ խնդիրներ ունենա:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031