Բաժիններ՝

Թեյլոր Սվիֆթի երկրպագուները գնում են նրա հարսանիքի վայրից հավաքված և օնլայն վաճառքի հանված աղբը

Թեյլոր Սվիֆթի երկրպագուները գնում են այն աղբը, որը մնացել է փոփ աստղի՝ անցած շաբաթ կայացած շքեղ հարսանեկան միջոցառումից հետո․ գրում է The Independent-ը։

Երգչուհին հուլիսի 3-ին ամուսնացել է ամերիկյան ֆուտբոլի աստղ Թրևիս Քելսիի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նյու Յորքի մարզահամերգային համալիրներից մեկում՝ Մեդիսոն Սքուեր Գարդենում։

Նյու Յորքի փողոցներից աղբ հավաքող և այն վաճառող Ջասթին Գինյակն իր կայքում նշել է, որ հարսանիքից մնացած իրերն ինքն է անձամբ հավաքել։

Նյու Յորքի գրպանային աղբ․ նրանց համար, ովքեր հրավիրված չէին (Թեյլորի և Թրևիսի հարսանիք) («NYC Pocket Garbage: Not Invited Edition (Taylor & Travis’ Wedding)) անվամբ ներկայացված այս իրերը վաճառքի են հանվել մինչև 25 դոլար արժողությամբ։

Գինյակի խոսքով՝ հավաքածուում ներառված են խմելու ձողիկներ, մեկ AirPod ականջակալ, սառնաշաքար, հովհար և այլն։ Գինյակը, սակայն, նշել է, որ գնորդները չեն կարողանա ընտրել իրենց նախընտրած իրերը․ նա անձամբ դրանք կընտրի՝ պատահականության սկզբունքով։

Նրա կայքի տվյալներով՝ աղբի հավաքածուն ամբողջությամբ սպառվել է։

Սվիֆթի և Քելսիի՝ հուլիսի 3-ին կայացած հարսանիքին ներկա են եղել մի շարք հայտնիներ, այդ թվում՝ Ջեսիկա Ալբան, Ադամ Սենդլերը, Գրեհեմ Նորթոնը և Լենա Դանհեմը։ Հարսանեկան արարողության առթիվ Էմփայր Սթեյթ Բիլդինգը լուսավորվել է կապույտ գույնով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031