Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios

Վաշինգտոնը պահանջում է, որ Թեհրանը հրապարակայնորեն ընդունի Հորմուզի նեղուցի լիարժեք բաց լինելը և պարտավորվի դադարեցնել առևտրային նավերի գնդակոծություններն ու հետապնդումները։ Այս մասին գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյաներին:

«Թրամփի վարչակազմը պահանջում է, որ Իրանը շաբաթ օրը հանդես գա հրապարակային հայտարարությամբ՝ ընդունելով, որ Հորմուզի նեղուցը բաց է», – գրել է նա X սոցցանցում:

Մեկ այլ աղբյուր Reuters-ին հայտնել է, որ Վաշինգտոնը Թեհրանին սպառնում է սարսափելի հետևանքներով, եթե Իրանը չկատարի պահանջված քայլը.

«Կա՛մ նման հայտարարություն կանեն, կա՛մ իրենց մոտ ամեն ինչ լավ չի ավարտվի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031