Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
Ընթացիկ տարվա մարտի 2-ից հուլիսի 3-ը Լիբանանի վրա իսրայելական օդային հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 4301-ի:
Այս մասին հայտնում է Aljazeera-ն:Լիբանանի առողջապահության նախարարության նոր տվյալներով՝ հարձակումների հետևանքով վիրավորվել է 12199 մարդ:
Իսրայելն ու Լիբանանն անցյալ ամիս կնքեցին շրջանակային համաձայնագիր՝ ձգտելով դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն իսրայելական ռազմաօդային ուժերը պարբերաբար շարունակում են հարվածներ հասցնել Լիբանանի հարավային շրջաններին:

