Բաժիններ՝

Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չի նախատեսում 2028 թվականի նախագահական ընտրություններում առաջադրվել Հանրապետական կուսակցությունից, եթե իր թեկնածությունն առաջադրելու մտադրություն հայտնի գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը՝ հղում անելով պետքարտուղարի շրջապատի իր աղբյուրներին։

Ըստ գործակալության տվյալների՝ Ռուբիոն իր խորհրդականների և օգնականների հետ զրույցներում բազմիցս նշել է Վենսին զիջելու մտադրության մասին։ Միաժամանակ AP-ն ընդգծում է, որ վերջին ամիսներին Ռուբիոն, զբաղեցնելով պետքարտուղարի և ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնականի պաշտոնները, զգալիորեն ամրապնդել է իր ազդեցությունը վարչակազմում՝ իր համախոհներին նշանակելով Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի առանցքային պաշտոններում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fortune ամսագրին տված հարցազրույցում խուսափել էր պատասխանել 2028 թվականի հնարավոր իրավահաջորդի վերաբերյալ հարցին։

Ամերիկյան լրատվամիջոցները հաճախ են Ռուբիոյին և Վենսին անվանում որպես հիմնական հանրապետական թեկնածուներ, որոնք կարող են առաջիկա ընտրություններում պայքարել նախագահի պաշտոնի համար։Մարկո Ռուբիոն չի առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում, եթե առաջադրվելու ցանկություն հայտնի Ջեյ Դի Վենսը. AP

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031