«Կրասնոդարը» որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Հայտնի է դարձել «Կրասնոդարի» հարձակվողական ոճի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հավանական փոխարինողի անունը՝ վերջինիս հնարավոր հեռանալու դեպքում։
Ինչպես հաղորդում է Armenie Football-ը, եթե Հայաստանի ազգային հավաքականի ավագը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում լքի ակումբը, «ցուլերը» կփորձեն վարձակալել իսպանական «Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Նշվում է, որ անձամբ խաղացողը ևս ցանկանում է հեռանալ թիմից՝ ավելի շատ խաղաժամանակ ստանալու նպատակով։
Ավարտված մրցաշրջանում 23-ամյա Զախարյանը բոլոր մրցաշարերում միասին խաղադաշտ է դուրս եկել 21 հանդիպումներում՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականը։ Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատում են 9 միլիոն եվրո։

