ԱՄՆ-ն ու Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել․ իրավիճակը կտրուկ սրվում է

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմական դիրքերին հարվածներ հասցնելու մասին։ Իրանական կողմի փոխանցմամբ՝ այս գործողությունները եղել են ուղիղ պատասխան դրանից մի քանի ժամ առաջ ԱՄՆ զինված ուժերի իրականացրած հարձակմանը։

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է Իրանի տարածքում գտնվող մի շարք ռազմական օբյեկտների թիրախավորումը։ Ըստ ամերիկյան կողմի՝ օդային հարվածները հասցվել են ի պատասխան ավելի վաղ Հորմուզի նեղուցում Իրանի կողմից իրականացված գործողությունների, երբ հարվածային անօդաչու թռչող սարքով գրոհի էր ենթարկվել «M/V Ever Lovely» առևտրային նավը։ Ամերիկյան ավիացիան խոցել է իրանական հրթիռների ու ԱԹՍ-ների պահեստարանները, ինչպես նաև ափամերձ ռադիոլոկացիոն կայանները։

Իրանական պետական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ մինչ ամերիկյան հարվածները, ԻՀՊԿ ստորաբաժանումները նախազգուշական կրակ են բացել Հորմուզի նեղուցով անցնող այն նավերի ուղղությամբ, որոնք, ըստ Թեհրանի, խախտել են համաձայնագրերն ու չեն կոորդինացրել իրենց ընթացքը տեղական իշխանությունների հետ։ Դրանից հետո երկու արկ է ընկել Իրանի Հորմոզգան նահանգի Սիրիկ քաղաքի կապի աշտարակի ուղղությամբ, որտեղ արձանագրվել են նաև պայթյունների ձայներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930