Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Սեուլի դատարանը նախկին առաջին տիկին Կիմ Կեոն Հիին դատապարտել է 7 տարվա ազատազրկման՝ աշխատանքի ընդունման և բիզնես ծառայությունների դիմաց թանկարժեք նվերներ ընդունելու համար։ Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը։
Սեուլի կենտրոնական շրջանային դատարանը պաշտոնանկ արված նախկին նախագահ Յուն Սոկ Յոլի կնոջ նկատմամբ դատավճիռը կայացրել է այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել միջնորդության դիմաց կաշառք վերցնելու համար։
Մեղադրող կողմը պահանջում էր 7,5 տարվա ազատազրկում՝ պնդելով, որ նախկին առաջին տիկինը բազմիցս օգտագործել է իր պաշտոնական կարգավիճակը անձնական գործարքներ կատարելու համար։
2024 թ. դեկտեմբերին երկրի նախագահ Յուն Սոկ Յոլը հայտարարել էր ռազմական դրություն՝ խախտելով սահմանադրությունը, ինչի պատճառով նրան հեռացրել են իշխանությունից: Նա դատապարտված է ցմահ ազատազրկման։

