Բաժիններ՝

Հանուն Վահրամ Բաղդասարյանի. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է «ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված 2197,45 քմ մակերեսով «Դարպասի արտադրամասն» առանց աճուրդի՝ ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնելու հարցը: Ըստ որոշման նախագծի՝ այդ տարածքը որոշվել է վաճառել 684 հազար 594 դրամով:

Իսկ գիտե՞ք՝ ով է այն երջանիկ գնորդը, որն այդքան էժան ձեռք է բերելու ավելի քան 2 հազար քմ մակերեսով այդ անշարժ գույքը. Վանաձորում գործող «ՎԱԲԱ» ՍՊԸ-ն:

«Ժողովուրդին» հայտնի է դարձավ, որ այս ՍՊԸ-ն պատկանում է ՀՀԿ ցուցակով պատգամավոր դարձած վանաձորցի Վահրամ Բաղդասարյանին: Այլ կերպ ասած՝ ՀՀԿ-ական վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարման վարչության ՀՀԿ-ական պետ Արման Սահակյանի առաջարկով ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին պատկանող ընկերությանն է վաճառում պետական գույքը, այն էլ «ջրի գնով»: Իսկապես, որ ՀՀԿ-ն ապահով Հայաստանում է ապրում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս