Կատարի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր

Կատարի վարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին հունիսի 24-ին այցելել է Մուսկատ և օմանցի գործընկերոջ՝ Բադր ալ Բուայիդիի հետ քննարկել Հորմուզի նեղուցով անվտանգ նավարկելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին հայտնում է Օմանի արտաքին գործերի նախարարությունը։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, լարվածությունը զսպելու և երկխոսության ու փոխըմբռնման համար ավելի կայուն ուղիներ ստեղծելու ուղղությամբ իրականացվող քաղաքական և դիվանագիտական ​​ջանքերը: Բացի այդ, քննարկվել են Հորմուզի նեղուցում ծովային անվտանգության և կենսականորեն կարևոր ջրային ուղիներով առևտրի ու էներգիայի անխափան հոսքի ապահովման հետ կապված վերջին զարգացումները՝ համաձայն միջազգային իրավունքի»,- նշվել է հայտարարության մեջ։

Հանդիպմանը, որին մասնակցել են երկու կողմերի մի շարք պաշտոնյաներ, անդրադարձ է կատարվել Օմանի և Կատարի միջև ամուր հարաբերություններին և տնտեսական ու ներդրումային տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության արդյունավետ ծրագրերին։

Նախարարները նաև քննարկել են ռազմավարական գործընկերության հնարավորությունները և դրա հետագա զարգացման ուղիները՝ ի շահ երկու երկրների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930