Լեհաստանի նախագահ Նավրոցկին բացատրել է` ինչու է Զելենսկուն զրկել լեհական շքանշանից
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկուն լեհական բարձրագույն պարգևից զրկելու որոշումը կապված է Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը «ՈւԿԲ (Ուկրաինական կամավորական բանակ) հերոսների» պատվին անվանակոչելու հետ։
Նրա խոսքով՝ լեհերին «պետք չէ բացատրել, թե ինչ է պատերազմը», և իրենք հասկանում են անկախության համար պայքարն ու ռուսական սպառնալիքը։
«Բայց մենք հպարտ լեհ ժողովուրդ ենք, և ունենք ցավի մեր շեմը՝ մեզ և մեր դաշնակիցներին վերաբերող հարցերում»,- հայտարարել է Նավրոցկին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախկին նախագահներ Վիկտոր Յուշչենկոն և Լեոնիդ Կուչման հրաժարվել են լեհական «Սպիտակ արծիվ» շքանշանից։

