Պուտինը ճանաչի էլ ընտրությունների արդյունքները, բան չի փոխում. վստահություն կա՛մ կա, կա՛մ չէ. Սամվել Կարապետյան
«Ընտրություններից հետո Ռուսաստանից հնչում են տեսակետներ, որոնք կասկածի տակ են դնում Հայաստանի ընտրությունները․ եթե, օրինակ, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները, ինչպիսի՞ իրավիճակ կստեղծվի հայ-ռուսական հարաբերություններում, և դա ի՞նչ հետևանքներով է հղի»,- խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանից հետաքրքրվեց «Նյուզ Էյէմ» կայքի ներկայացուցիչը։
Սամվել Կարապետյանն ի պատասխան՝ նշեց, որ անհանգիստ է՝ նույնիսկ, եթե ճանաչի էլ, դա լավ բանի չի բերելու։
«Ի՞նչ է փոխվում, եթե չկա վստահություն։
Մարդը կա՛մ ունի վստահություն, կա՛մ չունի վստահություն, երկիրը կա՛մ ունի վստահություն, կա՛մ չունի վստահություն։ Նույն Պուտինը չտեսա՞վ, որ շատ հեշտությամբ Հայաստանը կարող են օգտագործել Ռուսաստանի դեմ պայքարի համար։ Ռուսաստանն ունի իր շահերը, իր շահերը տանում է առաջ։ Հայ ժողովուրդը պարտավոր է ունենալ իր շահերը և իր շահերը տանի առաջ։ Եթե մենք կանգնենք նայենք՝ ի՞նչ է անելու Ռուսաստանը, ի՞նչ է անելու Ամերիկան, ի՞նչ են անելու Եվրամիության երկրները մեզ հետ, հավատացե՛ք, մենք պետություն չենք ունենալու։
Մենք պետք է ստեղծենք առաջին հերթին՝ ուժեղ տնտեսությամբ պետություն․ մենք մինչև չստեղծենք ուժեղ տնտեսությամբ պետություն, մենք կախված ենք լինելու ոչ միայն Ռուսաստանից, ու նույնիսկ՝ Մոզամբիկի պրեզիդենտը եթե չճանաչի, մենք վտանգ ենք ունենալու։ Մենք պետք է լինենք զարգացած տնտեսությամբ երկիր, վստահելի երկիր բոլորի համար, չպետք է բաժանենք՝ Ռուսաստան, Ամերիկա, մենք իրավունք չունենք այդ խաղերին մասնակցենք։ Ի՞նչ գործ ունենք, ո՞վ է մեզ ստիպում, որ գնանք-մասնակցենք։ Այսինքն՝ միայն Փաշինյանի իշխանությունը պահելու համար մենք ինչ-որ խաղերի ենք մասնակցում»։
Մանրամասները՝ տեսանյութում

