Թուրք-սիրիական սահմանի մոտ վիրավորվել է 7 սիրիացի փախստական
Al-Arabiya հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրք-սիրիական սահմանին գրանցված փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է սիրիացի 7 փախստական, որոնք հաստատվել են Թուրքիայի Հաթայ նահանգում: Փոխհրաձգությունը մղվել է Սիրիայի կառավարական զորքերի և Սիրիական ազատ բանակի զինյալների միջև:
Սրանից առաջ հաղորդվում էր, թե Թուրքիայի տարածքում է հանգրվանել մոտ կես միլիոն սիրիացի փախստական, որոնցից գրանցված են միայն 200.000-ը: Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) զգուշացրել է, որ Հալեպի համար մղվող ճակատամարտը կարող է հանգեցնել նրան, որ մեկ օրում Թուրքիայի ճանապարհը բռնի Հալեպի 3 միլիոն բնակիչներից միանգամից մեկ միլիոնը: