Մերցը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու Գերմանիայի պատրաստակամության մասին
Մերցը հայտարարել է Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունն ապահովելու Գերմանիայի պատրաստակամության մասին
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Բեռլինը գործընկերների հետ միասին պատրաստ է ներդրում ունենալ Հորմուզի նեղուցում նավարկության ազատության ապահովման գործում՝ որոշակի պայմանների պահպանման դեպքում։
Ելույթ ունենալով Ֆրանսիա՝ G7-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, նա ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները՝ դրանք անվանելով «դիվանագիտական ճեղքում», և շնորհավորել Դոնալդ Թրամփին ու բանակցությունների կողմերին։
Մերցի խոսքով՝ համաձայնագիրը կարող է նպաստել տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և համաշխարհային տնտեսության վերականգնմանը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը պետք է բաց մնա ազատ և երկարաժամկետ նավարկության համար՝ առանց սահմանափակումների, իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է տարածվեն նաև Լիբանանի վրա։
Միևնույն ժամանակ, կանցլերը նշել է, որ նավարկության ազատության ապահովման գործում Գերմանիայի մասնակցությունը հնարավոր է միայն համապատասխան պայմանների առկայության դեպքում։

