Բաժիններ՝

Ռուսաստանը հերքել է Կիև-Պեչորյան մայրավանքին հարվածելու մասին լուրերը

Ռուսաստանը պաշտոնապես հայտարարել է, որ չի հարվածել Կիևի պատմական Կիև-Պեչորյան մայրավանքին՝ նշելով, թե այդ հարվածները հասցվել են ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռի կողմից։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, համապատասխան հայտարարություն է տարածել Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Հաստատված տվյալների համաձայն՝ Կիև-Պեչորյան մայրավանքի համալիրին հարված է հասցվել ԱՄՆ Patriot հակաօդային պաշտպանության համակարգի հրթիռով։ Համակարգի անսարքության պատճառներից մեկը կարող էր լինել Արևմտյան երկրների կողմից Կիևի ռեժիմին ժամկետանց հրթիռների փոխանցումը», – ասվում է պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված համալիրը հրդեհվել է հունիսի 15-ի վաղ առավոտյան՝ Կիևի վրա վերջին երկու շաբաթվա ընթացքում ամենածանր ռուսական օդային հարձակման ժամանակ։

Ռուսական կողմը հայտարարել է, որ իր հարվածները թիրախավորել են անօդաչու սարքերի արտադրական օբյեկտները, մինչդեռ Ուկրաինան և մի շարք արևմտյան երկրներ Ռուսաստանին մեղադրել են հենց վանական համալիրի վրա հարված հասցնելու մեջ։

Ռուսաստանի ՊՆ-ից հայտնել են, որ իրենք չեն հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930