Բաժիններ՝

Ադրբեջանի և Թուրքիայի քանի՞ քաղաքացի է գույք ձեռք բերել Հայաստանում

Անցյալ տարի` 2025 թվականին, Հայաստանում այլ երկրների քաղաքացիների մասնակցությամբ առուվաճառքի 4 413 գործարք է իրականացվել, որոնցից 4-ը` Թուրքիայի քաղաքացիների մասնակցությամբ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնել են ՀՀ կադաստրի կոմիտեից։

«ՀՀ–ում Ադրբեջանի քաղաքացիների կողմից գրանցված գույք առկա չէ։ 2025 թվականի ընթացքում Թուրքիայի քաղաքացիների կողմից Երևանի Կենտրոն վարչական շրջանում ձեռք է բերվել բազմաբնակարան բնակելի շենքի 1 բնակարան, վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 2 բնակարան և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղական բնակավայրում 1 հող»,– հայտնել են գերատեսչությունից։

Կոմիտեից տեղեկացրել են, որ 2026 թվականի հունվար–ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի քաղաքացիներն անշարժ գույքի գործարք չեն իրականացրել։

Կադաստրի կոմիտեի կայքում հրապարակված տվյալների համաձայն` այս տարվա առաջին եռամսյակում իրականացված գործարքներից 1889–ի դեպքում օտարերկրյա քաղաքացիները հանդես են եկել միայն որպես գնորդ, 2 399–ի դեպքում` միայն վաճառող, իսկ 125 գործարքի դեպքում երկու կողմն էլ օտարերկրյա քաղաքացիներ են եղել։
Արդյունքում նախորդ տարի օտարերկրյա քաղաքացիները գնել են 2014 անշարժ գույք և վաճառել են 2 524–ը։
Օտարերկրացիները նախընտրել են բնակարաններ, հողատարածքներ և ավտոտնակներ գնել։

2025 թվականին ՀՀ–ում օտարերկրացիների ձեռք բերած և վաճառած անշարժ գույքը - Sputnik Արմենիա

Նրանք անշարժ գույք են գնել հիմնականում Երևանում (1304 միավոր), երկրորդ և երրորդ հորիզոնականներում Կոտայքի (221 միավոր) և Լոռու (78 միավոր) մարզերն են։ Վաճառքի դեպքում առաջին տեղում կրկին Երևանն է (762 միավոր), երկրորդ և երրորդ տեղերում` Կոտայքի (364 միավոր) և Արմավիրի (292 միավոր) մարզերը։

Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի` Հայաստանում անշարժ գույքի գնորդների շարքում առաջատարը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներն են, որոնց հաջորդում են ԱՄՆ քաղաքացիները, իսկ եռյակը եզրափակում են Իրանի քաղաքացիները։ ՀՀ–ում գույք ձեռք բերողների շարքում նաև Սիրիայի, եվրոպական տարբեր երկրների, ԱՊՀ այլ պետությունների քաղաքացիներ կան։

2026 թվականի առաջին եռամսյակում օտարերկրյա քաղաքացիները գնել են 525 միավոր անշարժ գույք, վաճառել` 572–ը։

2026 թվականի առաջին եռամսյակում ՀՀ–ում օտարերկրացիների ձեռք բերած և վաճառած անշարժ գույքը - Sputnik Արմենիա

Օտարերկրյա քաղաքացիները հունվար–ապրիլ ժամանակահատվածում գնել են 316 բնակարան, 68 ավտոտնակ, 58 հողատարածք, 54 բնակելի տուն։ Գնել են նաև արտադրական և հասարակական նշանակության շինություններ։ Նրանք վաճառել են 226 բնակարան, 172 հող և 145 բնակելի տուն։ Չնչին թիվ են կազմել արտադրական և հասարակական նշանակության շինությունների վաճառքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930