Բաժիններ՝

Սուրիկ Խաչատրյանն առևանգել է ՀՅԴ-ականի կնոջն ու սպառնացել բռնաբարել նրան. Գորիսի նախկին քաղաքապետ

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին նոր տեղեկություններ է պատմել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կյանքից: Ըստ վերջինիս՝ Ս. Խաչատրյանը ցանկանում էր իրեն և իր ընկերներին կախել Գորիսի հրապարակում`տարածելով սուտ տեղեկություններ, թե իբր ինքն ու ընկերը զենք են վաճառել թուրքերին: «Հակառակ իրենց սպասումների՝ Գորիսի ժողովուրդը, հատկապես Խնածախի,  Վանատուր գյուղերի բնակիչները ոտքի կանգնեցին, որտեղ ավելի շատ էինք մասնակցել ինքապաշտպանությանը»,- ասել է Ս. Հարությունյանը՝ ավելացնելով, որ Խնածախի այդ ցասումը առաջնորդում էր ՀՅԴ–ական, Գորիսի կոմիտեի նախագահ, 29 ամյա բնակիչ, երեք տարեկան մինուճար աղջկա հայր Արմեն Ալեքսանյանը։

«Երեք չորս օր հետո Սուրիկ Խաչատրյանը  իր բանդայի մի քանի անդամներով առեւանգում է  Արմեն Ալեքսանյանին ու  կնոջը, տանում է մի տեղ, կապում և ստորացուցիչ վերաբերմունք ցուցաբերում, նույնիսկ սպառնում, որ կնոջը կբռնաբարեն իր աչքերի առջեւ: Նրանից  պահանջում են դադարեցնել պայքարը դուրս գալ ՀՅԴ-ից: Մի կերպ ազատվելով նրանցից, Արմենը շարունակում է  իր պայքարը»,- ասել է Ս. Հարությունյանը:

 

Ամբողջական հրապարակումն ու տեսանյութը՝ Aravot.am-ում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս